ԿարևորՀասարակություն

Առեղծվածային, ինչպես տիեզերքը. Starmus VI փառատոնի բացումը՝ երևանյան համերգով

Starmus VI երաժշտության և գիտության փառատոնը այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է համերգով ։

Նեյրոգետ, Նոբելյան մրցանակակիր Էդվարդ Մոսերը համերգի սկզբում հանդես է եկել «Ուղեղը և երաժշտությունը» թեմայով դասախոսությամբ։

Համերգին մասնակցում են Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը (հարվածային գործիքներ), Ռիկ Ֆիերաբրաչին (բաս), Տիգրան Համասյանը (դաշնամուր), Մարկ Կարապետյանը (բաս), Արթուր Հնաթեկը (հարվածային գործիքներ):

Ստորև ներկայացնում ենք մի հատված համերգից:

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով սեպտեմբերի 5-10-ը և նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Արդեն իսկ Հայաստան են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ, երաժիշտներ ու արվեստագետներ։ Փառատոնը գիտության մշակույթի ու արվեստի գործիչներ միավորող հարթակ է, որի շրջանակում հյուրերը հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձը և նորագույն հայտնագործությունները հանրամատչելի ձևաչափերով։

Back to top button