Կյանքին ասել այո՛

Ի՞նչ տարբերություն՝ Հայաստա՞ն, թե՞ Արցախ․ Արամ Ասատրյան․ «Կյանքին ասել այո՛»

Մեկ ամիս ու քսան օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ինչ է խրամատը, զենքն ու բլինդաժը, բացահայտեց միայն պատերազմից հետո։ Արամի բանակային կյանքի հիմնական մասն էլ պատերազմից հետո էր։ Արցախի Մարտունի 2-ում ծառայությունը սկսած, իսկ այն թշնամուն հանձնելուց հետո Մարտունի 3-ում ծառայությունը շարունակած զինվորը բազմաթիվ հարցերից զատ դեռ պիտի փորձեր հասկանալ՝ ի՞նչ տարբերություն՝ Հայաստան, թե՞ Արցախ։ Իր համար, գոնե, նման տարբերություն չէր եղել ու չկա․․․

Արամ Ասատրյանը ծնվել է 2002 թվականի մարտի 2-ին Երևանում։ 2020-ին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական համալսարան։ Զորակոչվել է 2020-ի հուլիսի 21-ին, ծառայել է Արցախի հանրապետության Մարտունի 2 զորամասում, պատերազմից հետո՝ Մարտունի 3-ում։ Զորացրվել է 2022-ի հուլիսի 21-ին, ցանկանում է ուսումը շարունակել այլ մասնագիտությամբ։

Back to top button