ԿարևորՀասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 3-6-ը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը սպասվում է կաևճատև անձրև և ամպրոպ:

Back to top button