ԿարևորՀասարակություն

Նոր ուստարի՝ նոր ծրագրերով․ նյութագետ, շուկայագետ ու մեդիա իրավունքի մասնագետ՝ ԵՊՀ-ից

Մայր բուհը 2022-23 ուսումնական տարում ուսանողներին ընդունել է նոր կրթական ծրագրեր առաջարկելով։ Համալսարանական կրթությունը չպետք է քարացած լինի, փոփոխությունների ու արդիականացման կարիք միշտ կա՝ ասում են համալսարանի ներկայացուցիչները։ Այս տարի թարմացումները հիմանկանում մագիտստրոսական ծրագրերում են։ Դրանց ղեկավարները նշում են, որ սա արվում է մի կողմից համալսարանի միջազգայնացման, մյուս կողմից՝ ուսանողներին ժամանակակից աշխատաշուկային համապատասխան կրթություն տալու համար։

Մայր բուհը նոր ուսումնական տարին մեկնարկել է նոր ուսումնական ծրագրերով։ Երկրի առաջանահերթություններին ու աշխարհի միտումներին համահունչ շարժվելը համալսարանն ընտրել է որպես զարգացման ճանապարհ՝ ասում է ԵՊՀ տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը։ Նոր ծրագրերից մեկը հենց այս ամբիոնում է բացվել․ ուսանողները կարող են ուսումնասիրել շուկայագիտությունը՝ մարքեթինգը՝ որպես նոր ու նեղ ուղղվածություն․

«Երբ նայում ենք Հայաստանի աշխատաշուկան՝ աշխատանքի հայտարարություններ տեղադրող հայտնի կայքերը կամ երբ խոսում ենք բիզնեսի ներկայացուցիչների հետ, հասկանում ենք, որ շուկայագետների բավական մեծ պահանջ կա հատկապես մեր օրերում, երբ թվային մարքեթինգը՝ իր բոլոր տարատեսակներով զարգանում է»։

Մինչև հիմա ԵՊՀ-ն շուկայագետներ չի պատրաստել։ Ֆակուլտետի շրջանավարտները մարթքեինգի մասին 1-2 առարկա են անցել, տիրապետել են տնտեսագիտական և կառավարման գիտելիքների, անցել են արտահամալսարանական առանձին կուրսեր, վերապատրաստումներ և զբաղվել այս աշխատանքով։ Ասում են՝ այժմ մոտեցումն այլ է․ խոշոր ընկերությունների մարքեթինգի թիմերի մասնագետները գործնական դասընթացներ են իրականանցելու, ուսանողներն էլ ուսումնասիրելու են սպառողի վարքի, բրենդի կառավարման, հոգեբանության, ռազմավարության մշակման և մի շարք այլ մասնագիտական դասընթացներ։

***

«Հայաստանում շատ կարևոր մասնագիտություն է , որովհետև աշխարհը գնում է դեպի այդ ուղղությունը, և Հայաստանում նյութագետ ունենալը շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն ունի։ Իրականում ոչ թե ԵՊՀ–ի կողմից էր այս մագիստրոսական ծրագիրը իրականանցնելու նախաձեռնությունը, այլ պատվեր էր գործատուի կողմից, որ մեզ այսպիսի մասնագետներ են պետք»։

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այս տարի խիստ ցանկալի, բայց հազվադեպ պատահող դեպք է եղել․ գործատուն կրթական համակարգին նյութագետ պատրաստելու պատվեր է տվել։ Սա գիտություն է՝  քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ու ինժեներիայի մեջտեղում, ուսումնասիրում է նյութը, այսինքն՝ տեսականորեն գոյություն ունեցող ամեն ինչ և ստեղծում նոր նյութ։ Պատմում է քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանը․

«Հավաքեցինք ԵՊՀ շրջանավարտների և դրսում աշխատող բազմաթիվ մասնագետների մի խումբ ինչպես արտադարական, այնպես էլ ակադեմիական շրջանակից։ Այն ժամանակ, օրինակ, Հայկ Խաչատրյանն աշխատում էր էր Սամսունգ ընկերությունում՝ որպես նյութագետ, Տեխասի համալսարանում աշխատող մեր շրջանավարտը և այլ մարդիկ։ Այդ քննարկումների արդյունքում ստեղծվեց մագիստրոսական կրթական ծրագիրը»։

***

2020 թվականին ԵՊՀ իրավագիտության ֆալուկտետը մեդիա իրավունք թեմայով 6-ամսյա դասընթաց կազմակերպեց։ Սա, փաստորեն, այս տարի առաջին անգամ ներկայացվող մեդիա և տեղեկատվական իրավունք մագիստրատուրայի պոլոտային ծրագիրն էր։ Ժուռնալիստիկայի և Իրավագիտություն ֆակուլտետների համատեղ մագիտրոսական ծրագիրը շրջանավարտներին իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորում է տալու։ Պատմում է Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, Մեդիա և տեղեկատվական իրավունք մագիստրոսական ծրագրի ղեկաված Տաթևիկ Դավթյանը․

«Սա միայն Հայաստանի պրոբլեմը չէ․ պայմանավորված է ինտերնետի զարգացմամբ, որը տեղեկատվության ստեղծման, օգտագործման ու տարածման պրոցեսը շատ մատչելի է դարձել բոլորին, և այդ ընթացում մեքն տեսնում ենք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տեղեկատվության չարամիտ օգտագործումը, ապատեղեկատվությունը և դրանից բխող բոլոր հետևանքները։ Մեր մեդիա ոլորտում ունենք խնդիր հեղիանակային իրավունքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր կյանքի անձնական անձնխելիության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության իրավաչափ օգտագործման ու տարածմն հետ կապված խնդիրներ»։

Ծրագիրը նեղ մասնագիտացված մեդիա աշխատողներ, իրավական համակարգում մեդիա աշխատանք կատարող մասնագետներ կպատրաստի, որոնք միաժամանակ կտիրապետեն նաև տեղեկատվական անվտանգության նրբություններին։

2022-23 ուստարվա ընթացքում համալսարանականներին առաջարկվել է ոչ միայն մագիստրոսական, այլ նաև բակալավրի որակավորում տվող նոր ծրագրեր։ Դրանց անհրաժեշտության մասին ծրագրի ղեկավարները կարող են խոսել, սակայն արդյունավետությունը պարզ կդառնա որոշ ժամանակ անց՝ ուսանողների ու գործատուների հետադարձ կապի շնորհիվ։

Back to top button