ԿարևորՄիջազգային

Ինչ հարցեր են քննարկել Պուտինն ու Ալիևը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ նշելով հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման համակարգված ջանքերի կարևորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաև օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։

Նախագահները քննարկել են նաև երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Back to top button