
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոնի Հովհաննիսյանի հետ քննարկմանը անդրադարձ է կատարվել Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, դրա արդյունքներին, ինչպես նաև սահմանազատման հարցերով երկու երկրների փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը, Բաքվում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների Շուշի չայցելելուն:
Բրյուսելյան ձևաչափով չորրորդ հանդիպումից կա՞ արդյոք առարկայական առաջընթաց: Ի՞նչ հարցեր է առաջ տանում Երևանը սահմանազատման խնդրում: