ԿարևորՀասարակություն

Fly Arna-ն գործարկում է իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Սոչի

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կգործարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Սոչի:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Սոչիի օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).

ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամՕդանավՀաճախականություն
G6 401Երևան02:35Սոչի2:50Airbus A320չորեքշաբթի/ ուրբաթ/կիրակի
G6 402Սոչի04:00Երևան6:15Airbus A320չորեքշաբթի/ ուրբաթ/կիրակի

«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղևորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական և հանգստի նպատակներով»,-ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Երևանից Սոչի չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

FlyArna-ն հետևողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։

Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում:

Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ և սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի:

Back to top button