ԿարևորՀասարակություն

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողությանը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել է պաշտպանությնա նախարար Սուրեն Պապիկյանը:

Ֆեյբուքյան իր էջում նա գրել է.

«ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։

Ողջունելով երիտասարդ սպաներին, նշեցի, որ զինված ուժերի շարքերը համալրվում են ուսյալ սպաներով, որոնք պետք է հրամանատարական ուղի անցնեն հաղթանակներ կերտած, բազմապիսի փորձություններ հաղթահարած, պատերազմների բովով անցած հայկական բանակում, որն այժմ, առավել քան երբևէ, ունի կրթված, իր գործին լիարժեք տիրապետող, հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայող, նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ զինված սպաների կարիք:

Սպա լինելը պատիվ է և մեծագույն առաքելություն: Երիտասարդ սպաները նաև մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին կրթելու, հայրենիքը սիրելու, այն պաշտպանելու, զենքին և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետելու չափազանց պատասխանատու և պատվաբեր առաքելությունն են ստանձնում: Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում է անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ:

Շնորհավորելով սպայական կոչում ստանալու կապակցությամբ, հայկական բանակի երիտասարդ սպաներին մաղթեցի առողջություն, ուժ և կորով՝ հայրենանվեր առաքելության խաղաղ ու անխափան իրականացման համար։

Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով»։

Back to top button