ԿարևորՔաղաքական

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը

Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից, կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները առաջիկայում։

Back to top button