

16-րդ դարում Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ անցնում է Օսմանյան կայսրության վերահսկողության տակ։ Խնդիր է դրվում ստեղծել կրոնադավանական համայնքներ ոչ մուսուլմանների, այդ թվում՝ հայերի համար։
Թեև հայերը և մյուս քրիստոնյաները ներհամայնքային կյանքում ունեին որոշակի իրավունքներ, բայց նրանք ոչ իրավահավասար էին դիտարկվում մուսուլման քաղաքացիների համեմատ և վճարում էին ավելի մեծ հարկեր։
Բացի այդ՝ իշխանությունների հատուկ մշակած տնտեսական քաղաքականության շրջանակում արևմտահայությունը ենթարկվում էր բռնագաղթի՝ հաճախ ստիպված լինելով ընդմիշտ լքել հայրենի բնակավայրերը։
Թեմային է անդրադառնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը։
«Ազգային և կրոնական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում»՝ մաս 1-ին: