ԿարևորՔաղաքական

Ընդդիմությունը խորհրդակցություններ է սկսում

Ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով առաջիկա անելիքները, հայտարարել է, որ նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների, մտավորականների հետ սկսում են խորհրդակցություններ՝ իշխանափոխությունից հետո երկրի զարգացման հեռանկարի, և շարժումն ավելի ընդլայնելու շուրջ:

Նա նշել է իշխանափոխության երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով:

«Երկու ուղղություններով էլ հաջողության կարող ենք հասնել համաժողովրդական լայն ճնշման դեպքում։ Անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն, որպեսզի գործընթացը մտնի պաշտոնական շրջանառության մեջ։ Անհրաժեշտ է 36 ստորագրություն։ Վարչապետի թեկնածուն որոշվելու է ժողովրդի մասնակցությամբ։ Երբ ապահովենք 36 ստորագրություն և մեկնարկի գործընթացը, այն տևելու է 48-ից 72 ժամ։ Այդ 72 ժամվա ընթացքում մեզ անհարժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ 24-ժամյա ռեժիմով՝ ընդամենը 72 ժամ»,- ասել է Սաղաթելյանը:

Back to top button