ԿարևորՀասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի:

Back to top button