ԿարևորՀասարակություն

Ավտոկայանատեղիներում և քաղաքի մյուս հատվածներում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիներում մեքենաների կայանումն արգելող արկղեր, փայտե և երկաթե շինվածքներ. Երևանի քաղաքապետարանը հասարակական կարգի պահպանության ծառայության միջոցով շարունակում է ստուգայցերը՝ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում կայանատեղիներում դրված կանգնակները հեռացնելու համար:

Տնտեսվարողների անօրինական գործունեության հետևանքով հաճախ խաթարվում է քաղաքի երթևեկությունը: Հայտնաբերվող կանգնակները տեղում դուրս են բերվում:


Խնդրի լուծման նպատակով շրջայցերը լինելու են շարունակական:

Back to top button