Բիզնես բանաձև

Եվրոպայում «թեժացել է» տաք վերմակի, ածխի և փայտի վաճառքը․ «Բիզնես բանաձև»

Չնայած 2022թ.-ի ամառվա ռեկորդային շոգին, «հին աշխարհամասում» աճել է էլեկտրատաքացուցիչների և տաք վերմակների վաճառքը:

Բրիտանական Lakeland տեխնիկայի մանրածախ ցանցը օգոստոսին 65%-ով ավելի շատ տաքացվող վերմակ է վաճառել, քան ցրտաշունչ հունվար ամսվա ընթացքում:

Եվրոպական համախմբվածությունը ստուգելու փորձությունը դեռ նոր է սկսել, բայց Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան Նորվեգիային մեղադրում են էլեկտրաէներգիայի արտահանումը սահմանափակելու ծրագրի համար։ Օսլոն այդ քայլին է դիմում ներքին սպառումը բավարարելու համար:

Չինաստանում բերքը ռեկորդային երաշտից փրկելու համար «կկանչեն» արհեստական ամպեր: Երկրի իշխանությունները տեղումներ հրահրելու համար ծրագրում են օգտագործել քիմիական նյութեր:

Back to top button