Հատվող եթեր

Բանաստեղծական աշխարհ, որտեղից ճառագում է գեղագիտական ճաշակ և նրբագեղության մեծ զգացողություն․ «Հատվող եթեր»

Յուրահատուկ ստեղծագործող և անհատականություն է բանաստեղծուհի, մշակութաբան Հասմիկ Սարգսյանը, ու նույնչափ յուրահատուկ են նաև արվեստագետի պատկերավոր և խորիմաստ, անկեղծ ու տպավորիչ, հուզիչ ու ճաշակով, ոգեղեն մթնոլորտով, ապրեցնող տրամադրությամբ ու կենսասիրությամբ լի ստեղծագործությունները, որոնք սևեռում են ընթերցողի ուշադրությունն այնպիսի երևույթների վրա, որոնք մենք առանց նրա օգնության թերևս երբեք էլ չնկատեինք:

Բանաստեղծուհու խոհափիլիսոփայական ներաշխարհն է արտահայտված իր անչափ զգացմունքային, հուզախառն, ներդաշնակ ու լավատես ստեղծագործություններում. ինքնատիպ ու լույսով լի ուրույն դիմագիծ, խորը և նուրբ ապրումների տրամադրություն, հոգեվիճակների ու անկեղծ զգացմունքների ելևէջներ, որոնք օգնում են ճանաչելու բանաստեղծուհու ներաշխարհն ու ստեղծագործ ոգին, չափազանց յուրահատուկ ու ինքնատիպ ոճը, որտեղից ճառագում է գեղագիտական ճաշակ և նրբագեղության մեծ զգացողություն:

Բանաստեղծուհի, մշակութաբան Հասմիկ Սարգսյանը հեղինակ է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների, իր գրչին են պատկանում նաև «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր-մատյանը և «Զրույցներ Սեդրակ Երկանյանի հետ» գիրքը։

«Մագաղաթ» և «Հայագիտարան Հայաստան» կայքէջերի հեղինակներից է։ Հեղինակել և հրապարակել է գրականագիտական, հայագիտական, մշակութաբանական բազմաթիվ հոդվածներ:

2003 թվականից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 2016 թվականից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ Զրույց բանաստեղծուհի, մշակութաբան Հասմիկ Սարգսյանի հետ:

Back to top button