ԿարևորՀասարակություն

Քննարկումը ծավալուն է եղել, այն հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. Փաշինյանը՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ավարտին անդրադարձել է նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը:

«Քննարկումը ծավալուն է եղել, այն հեշտ չէ: Բայց ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Պետք է շարունակենք հետևողական աշխատել: Կարծում եմ, որ նաև մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն, և մենք պետք է ավելի կենտրոնանաք այս խնդրի լուծման վրա», — ասել է Նիկոլ Փաշինյանը:

Back to top button