ԿարևորՀասարակություն

Կարևորվել է «Starmus VI» փառատոնի պատշաճ կազմակերպումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության և գիտության ոլորտը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացումը ևս գիտության զարգացման կարևորագույն նախաձեռնություններից է:

Փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների անցկացմանն առնչվող տեխնիկական և բովանդակային բազմաբնույթ հարցեր:

Նիստի ավարտին ամփոփելով բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նման լայնամասշտաբ և հեղինակավոր միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

Նիստին մասնակցել է նաև փառատոնի համահիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Back to top button