

Հայաստանի հազարավոր ժայռապատկերները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է, պատմում են ամեն ինչ` ինչով են զբաղվել մարդիկ, ինչ կենդանիներ են եղել տարածքում, բայց ամենակարևորը` տիեզերական ուսումնասիրություններն են։
Պատմաբան Կարեն Թոխաթյանը պատմում է, որ պատկերահանները եղել են հնադարյան քրմերը։ Նրանք են օր-օրի ուսումնասիրել երկինքը, Կենդանակերպը, որին համապատասխանող բոլոր կենդանիներն ապրել են Հայաստանի տարածքում։






Օտարազգի տիեզերագետները համարում են, որ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ նախնադարում ուսումնասիրել են երկինքը։




Ժայռապատկերները հայերի ինքնության իրական քարե վկայագրերն են։ Ժայռապատկերագետը գտնում է, որ այստեղ տասնյակ հազարավոր տարիներ առաջ արդեն ապրել են մեր նախնիները։