ԿարևորՀասարակություն

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է

Այսօր սեպտեմբերի մեկն է` Գիտելիքի օրը. մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարին: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան։

Կրթական համակարգն այժմ նոր բարեփոխումների փուլում է: Հանրակրթության նոր պետական չափորոշիչն անցյալ ուսումնական տարվանից փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: Անցյալ տարի չափորոշիչները փորձարկվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Այս տարի փորձարկումն իրականացվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարաններում։ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փուլային կարգով ներդրվելու է հանրապետության բոլոր դպրոցներում:

Առաջին դասարան գնացող երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով առաջին շրջանավարտները։

Ֆեյսբուքյան իր էջում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրել է:

«Սա իրոք մեծ պատասխանատվություն է մեր, և մեծ հնարավորություն՝ մեր երեխաների համար։ Ճիշտ օգտագործենք պատասխանատվությունն ու հնարավորությունը»։

Back to top button