ԿարևորՔաղաքական

Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման կարևորությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

Ստորև ներկայացնում ենք Շարլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ.

Մեր մտքերի փոխանակումները բաց էին և արդյունավետ, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին դրա համար: Մենք վերանայեցինք մեր օրակարգային հարցերի ամբողջ փաթեթը։

Ուրախալի է տեսնել, որ բավական քայլեր են արվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ։։

Խաղաղության պայմանագիր

Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու նախագծերի տեքստերի վրա։

Մարդասիրական հարցեր

Մանրամասն քննարկեցինք նաև հումանիտար, այդ թվում՝ ականազերծման, կալանավորների և անհայտ կորածների ճակատագրի հարցը։

Միշելն ընդգծել է հայ կալանավորների հետագա ազատ արձակման կարևորությունը։

ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով։

Սահմանային խնդիրներ

Դիտարկել ենք առաջընթաց՝ սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերում և այն հարցերում, թե ինչպես ապահովել առավել կայուն իրավիճակ: Պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին՝ Բրյուսելում։

Հաղորդակցություն

Մենք վերանայեցինք տրանսպորտային կապերի ապաշրջափակման եղանակների վերաբերյալ քննարկումների առաջընթացը:

Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և նախապատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության:

Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հրապարակայնորեն ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում և կշռադատվում է մյուս կողմից:

ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Մենք պայմանավորվել ենք այս ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ։

Կարդացեք նաև
Close
Back to top button