ԿարևորՀասարակություն

Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ քանի որ Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել:

Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հերթին նշել է, որ Արզումանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննվի օգոստոսի 31-ին ժամը 19.00-ին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:

 Ըստ հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Back to top button