ԿարևորՀասարակություն

Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը դիմել է ուղերձով.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Միամսյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում: Նպատակը մեկն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը։

Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, համոզված եմ, որ մեր համատեղ գործողությունների շնորհիվ առավել կբարձրանա իրականացվող ծառայության արդյունավետությունը։

Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ»:

Back to top button