ԿարևորՄշակույթ

Բայդենը ցավակցություն է հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցությունն է հայտնել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ:

Բայդենն ասել է, որ որպես սենատոր ինքը տեսել է, թե ինչպես էր Գորբաչովն վերջ դնում Սառը պատերազմին։ Գորբաչովը նպաստում էր ժողովրդավարական բարեփոխումներին, կարծում էր, որ պերեստրոյկան և գլասնոստը պարզապես կարգախոսներ չեն, ասել է Բայդենը։

«Երբ 2009 թվականին Գորբաչովը այցելեց Սպիտակ տուն, ես և նա երկար խոսեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցը կրճատելու ուղղությամբ մեր երկրների շարունակական աշխատանքի մասին: Հեշտ է հասկանալ, թե ինչու են այդքան շատ մարդիկ ողջ աշխարհում նրան այդքան գնահատում»,- ասել է Բայդենը։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր շահել են ավելի լավ աշխարհի հանդեպ նրա հավատքից», — ասել է Բայդենը։

Երեքշաբթի երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո 92-րդ տարում մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ 1990 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Խորհրդային Միության և արևմտյան երկրների միջև խաղաղության գործընթացում ունեցած ավանդի համար։

Back to top button