Հայագիտակ

Տաթև Պետրոսյանի սրբապատկերները՝ ԱՄՆ-ի, ֆրանսիայի, Գերմանիայի հայկական եկեղեցիներում․ «Հայագիտակ»

Արվեստագետ Տաթև Պետրոսյանի խաչերը, սրբապատկերները, սփռոցները կարելի է տեսնել Հայաստանի, ԱՄՆ-ի, ֆրանսիայի, Գերմանիայի հայկական եկեղեցիներում, անհատ մարդկանց տներում։

Տաթևն ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի և արվեստաբանության բաժինները։ Նրա նախնիները բոլորը հոգևորականներ են եղել, և կրոնական թեմատիկան աղջկան է անցել հոգու և արյան միջով։

Տաթև Պետրոսյանն ասում է՝ հեզությունն ու համբերությունն են արվեստագետին բնորոշող գծերը։ Երբ առաջին անգամ ձեռքը վերցրեց վրձինը, զգաց, որ արժանի չէ սրբապատկեր նկարել։ Բայց հոգևոր հայրերն ասացին, որ հենց ասես`արժանի եմ, այն ժամանակ անարժան կլինես։ Եվ գործն առաջ գնաց։

Back to top button