ԿարևորՀասարակություն

Սպանության մեղադրանքով 1999-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսային անցակետում

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button