ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութ

Պարզապես շարունակել ապրել․Գևորգ Գևորգյան․ «Կյանքին ասել այո՛»

Գևորգ Գևորգյանը ծնվել է 1994 թվականին Ջերմուկում։ 2012-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի  ռազմաբժշկական ֆակուլտետ։ 2018-ին ավարտել ու ընդունվել է ինտերնատուրա, որն ավարտելուց հետո 2019-ի սեպտեմբերի 2-ին նշանակվել է Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքի  զորամասերից մեկում որպես բուժծառայության պետ։ Պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ջրական։ Զորացրվել է 2021-ի ապրիլին։  Պատերազմից հետո որոշեց խորացնել բժշկի մասնագիտական հմտությունները․ ընդունվեց ու այժմ ուսումը շարունակում է վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի արդինատուրայում, միաժամանակ, աշխատում է շտապ օգնության ծառայությունում որպես բժիշկ։ Պատերազմով անցած իր բախտակիցներին  Գևորգի խորհուրդը շատ պարզ է՝ պարզապես շարունակել ապրել։

Back to top button