ԿարևորՔաղաքական

Շառլ Միշելը հայտնել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին:

«Նախապատրաստական հեռախոսազանգեր նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ՝ Բրյուսելում վաղը կայանալիք չորրորդ հանդիպման նախօրեին»,- գրել է Միշելը։

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

Back to top button