ԿարևորՀասարակություն

Հասանելի երթևեկություն` բոլորի համար․ Լոռու մարզում սկսվել է հասարակական տրանսպորտի արդիականացման ծրագիրը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը նշել են Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցում նոր, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գործարկումը, ինչը հանդիսանում է Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարեկարգման համատեղ խոշոր ծրագրի մաս։

Ծրագրի հիմնական նպատակներն են․

  • հասարակական տրանսպորտով երթևեկությունը հասանելի դարձնել բոլորին՝ այդ թվում տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին,
  • կառուցել նոր կանգառներ,
  • խթանել թվային տեխնոլոգիաների կիրառումը բջջային հավելվածի ու անկանխիկ վճարումների համակարգեր ներդնելով։

Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնելու միջոցառումը մեկնարկել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, որի ընթացքում իրենց խոսքն են ասացին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Օրն ամփոփեցինք ավտոբուսով ՍՄԱՐԹ-ից դեպի Դեբետի գյուղապետարան առաջին ուղևորությամբ։

Back to top button