ԿարևորՀասարակություն

Էդվարդ  Ասրյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,  գեներալ-մայոր Էդվարդ  Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին։

Back to top button