ԿարևորՀասարակություն

Երբ գալիս է սեպտեմբերը․ ի՞նչ արժե երեխային դպրոց ճանապարհելը

«Ի՞նչ արժե սեպտեմբերի 1-ը» կամ որքա՞ն գումար է պետք  երեխային դպրոց ուղարկելու համար։ Դպրոցական հագուստի ու գրենական պիտույքների  գները նախորդ տարվա համեմատ բարձրացել են, ծախսերը՝ գրեթե  կրկնապատկվել։ Սա փաստում են

«Ռադիոլուր»–ը եղել է երևանյան մի քանի տոնավաճառներում  ու տեղում պարզել իրավիճակը։

Արփինե Հարությունյանը Արարատից է։ Դպրոցահասակ երկու երեխաների հետ  եկել  է հագուստի տոնավաճառ գնումներ անելու։ Ասում է` արդեն 50 հազար դրամ  ծախսել է յուրաքանչյուր երեխայի համար, բայց դեռ գնումներ ունի անելու․

«Դե, երկու օր առաջ նայեցի այս կոշիկը, ավելի էժան էր, էսօր թանկացել է, ու չենք տեղավորում գնի մեջ»։

Հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ․ երեխային դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը մեծ է։  «Ռադիոլուրը»  պատահականության սկզբունքով եղել է երևանյան տոնավաճառներից երկուսում։ Պատկերը գրեթե նույնն է․ բոլոր գնորդները նշում են  գների բարձրացումը․

«Երկու երեխաներիս  համար արդեն ծախսել եմ 400 հազար դրամ․մեկը սովորում է 6-րդ, մյուսը՝ 10 –րդ դասարանում»։

«Պայուսակների գները սկսում են 5000-ից , հասնում 20000 հազարի։ Բայց 5 հազար դրամանոց պայուսակները շատ անորակ են, եթե հաշվի առնենք  դասագրքերի ծանրությունը, մի կիսամյակ չեն դիմանա։ Ստիպված թանկն ենք առնում, որն էլ դժվար է»։

Առևտրականներն իրենք էլ չեն հերքում՝ նախորդ տարիների համեմատ  թանկացումներ կան։ Ասում են՝ ներկրվող ապրանքը դրսում էլ է թանկացել, գները կախված են ոչ միայն դրանից, այլև՝ որակից։

«Գնային այս տարբերությունը կախված է որակից»։

Գները տոնավաճառներում իսկապես տարբեր են, բայց եթե փորձենք միջինացված հաշվարկ անել, ապա առաջին դասարանցի մեկ երեխայի դպրոցական ծախսերը նվազագույնը 50-60 հազար դրամ են՝ առանց գրենական պիտույքների։

Back to top button