ԿարևորՀասարակություն

Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ըստ նրա` զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:

Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Back to top button