ԿարևորՔաղաքական

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները կհանդիպեն այսօր՝ Մոսկվայում։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հանձնաժողովների ձևավորումից ի վեր սա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է։ Փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը առաջին անդամ հանդիպեցին երեք ամիս առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանին Երասխի հատվածում։ Թե այս երեք ամսվա ընթացքում ինչ են քննարկել հանձնաժողովները և կա արդյոք սահմանզատման ու սահմանագծման հարցում որոշակի տեղաշարժ, կողմերը չեն հրապարակում։

Back to top button