ԿարևորՀասարակություն

2-րդ Հաւք-ը՝ 5 անգամ ավելի շատ մասնակիցներով․ անօդաչուների «օդաչուները» պայքարում են եզրափակչի համար

Անխոչընդոտ ճախրանք, անվրեպ կատարված առաջադրանքը ու փափուկ վայրէջք։ Հաւք 2022-ին մասնակցող երեխաները իրենց անօդաչու սարքերով պայքարում են եզրափակիչ փուլ հասնելու համար։

Մրցույթը տեղի կունենա Լեռնապատում սեպտեմբերի 10-11-ը Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ։ Ընդամենը 2 տարեկան մրցույթում մասնակցել ցանկացողների հնգակի աճ կա։

Կազմակերպիչները ստիպված են եղել մրցութային 2 օրերից զատ նաև կիսաեզրափակիչ փուլ անցկացնել։

Back to top button