Վերնատուն

Ճապոնիայում ժամանակակից ամենահաջողակ գրողները կանայք են․ «Վերնատուն»

Ճապոնագետ, թարգմանիչ Աստղիկ Հովհաննիսյանը խոսում է ճապոնական գրականության, նրա առանձնահատկությունների, ճապոնական մինչմոդեռն շրջանի գրականության, ճապոներեն լեզվի դժվարությունների, ֆեմինիզմի և ճապոնացի կին հեղինակների, ճապոներենից հայերեն թարգմանվող ստեղծագործությունների ընտրության մասին։ Ասում է՝ ճապոներենը դժվար լեզուներից է, ունի 3 տեսակ գիր և գրագետ համարվելու համար առնվազն երկու հազար հիերոգլիֆ պետք է իմանալ։

Աստղիկը բոլորին է տիրապետում, սակայն համարում է, որ դեռ լիարժեքորեն չի տիրապետում լեզվին։ Ճապոներենի իր գիտելիքները սահմանափակվում է ժամանակակից գրականություն կամ գիտական գրականություն կարդալու և հոդվածներ գրելու մեջ։

Ճապոնիայի ու ճապոնական մշակույթի հանդեպ կա կարծրատիպային ու միֆականացված մոտեցում։ Դա 19-րդ դարում տարածել են եվրոպացի ճանապարհորդները։ Հայաստանում շատերը Ճապոնիան պատկերացնում են իդեալական մի երկիր, որտեղ ամեն ինչ լավ է, բայց ես ուզում եմ ասել որ Ճապոնիան ունի նաև իր թերությունները», –ասում է Աստղիկ Հովհաննիսյանը՝ ճապոնական մշակույթն, այնուամենայնիվ, համարելով չափազանց հետաքրքիր հետազոտության համար։

Աստղիկ Հովհաննսիյանն ասում է, որ թարգմանելիս աշխատում է ընտրել կին հեղինակների։ Նախ, որովհետև նրանք քիչ են ներկայացված Հայաստանում և, ինչպես ինքն է ասում, «Ճապոնիայում ամենահաջողակ ժամանակակից գրողները Մուրակամիից հետո կանայք են, բայց Հայաստանում նրանց մասին չգիտեն»։

Back to top button