ԿարևորՀասարակություն

Հայաստանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2124 դեպք

Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 398-ի, որից 421 316-ը`առողջացման, 8655-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահվան 7 դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6131 թեստավորում: 

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 184 464-ի:

Back to top button