ԿարևորՀասարակություն

Բեռնատարների և բետոնախառնիչների կողմից քաղաքի աղտոտման համար տուգանքի չափը կմեծանա

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը:

Օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Back to top button