ԿարևորՍպորտ

Արսեն Զախարյանի տրանսֆերը կարող է ձախողվել

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Չելսի» կարող է չկայանալ։

Երկու ակումբերն էլ կողմ են ֆուտբոլիստի տրանսֆերին, սակայն  դրա համար անհրաժեշտ է համաձայնեցնել որոշ մանրամասներ։ Օրինակ՝ մոսկովյան ակումբին գումար փոխանցելու հարցը դեռ հստակեցված չէ։

Անգլիական ակումբը պետք է դա անի մինչև սեպտեմբերի 1-ը, որից հետո Պրեմիեր լիգայում փակվում է տրանսֆերային պատուհանը։ Գործարքի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։

Աղբյուրը՝ armsport. am:

Back to top button