Հատուկ նախագիծ

Ականջակալներով Երևանը բացահայտելը զիլ է ու անմոռանալի․ «Հատուկ նախագիծ»

«Թոք Սիթի» նախագծի հեղինակներ Լևոնն ու Սարգիսը վստահ են, որ ականջակալներով Երևանը բացահայտելը զիլ է ու երբեք չմոռացվող:

«Թոք Սիթի» նախագիծը աուդիոպատում, կամ ներկայացում, կամ ֆիլմ է Երևանի մասին: Քաղաքագետ Լևոնն ու ռեժիսոր Սարգիսը իսկապես լուրջ ներդրում են արել գաղափարն իրականացնելու համար, բայց չէին պատկերացնում, որ այն այսքա՜ն կմեծանա:

Մայր Հայաստանի հետնամասում հավաքված զբոսաշրջիկներին ականջակալներով տեսնողներն ինչեր ասես, որ չեն մտածում, իսկ նրանք շարժվելով քաղաքի այդ կետից հասնում են կենտրոն՝ այդ ընթացքում լսելով պատմություններ Երևանի, մեր քաղաքի կարևորագույն դրվագների ու մարդկանց մասին:

Դժվար է այս տուրը անվանել տուր, քանի որ սա դասական ձևաչափից բավական շեղված է: Իհարկե, կա ուղեկցորդ, բայց նրան պետք է հետևել մեքենայի տակ չընկնելու, ինչպես նաև քաղաքի հստակ մասերում կանգնելու ու պահը վայելելու համար:

Իսկ եթե ուզում եք ավելին իմանալ, ապա վերցրեք ականջակալներն ու լսեք այս պատմությունը, որտեղ Երևանն է խոսում:

Back to top button