ԿարևորՀասարակություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար հետազոտություններ են իրականացրել Սյունիքի մարզում

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնած «Ուռուցքաբանական ֆորում»-ի շրջանակներում Սյունիքի մարզի ավելի քան 200 բնակիչ անվճար հետազոտություն է անցել։

Մարզի բնակիչներն անցել են սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն), ստացել նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

«Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում»-ին մասնակցել են շուրջ 20 մասնագետ (ՈւԱԿ-ի բաժանմունքների ղեկավարներ, բժիշկներ), հանդես եկել զեկույցներով՝ մարզային գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, ինչպես նաև ներկայացրել ՈՒԱԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, ձեռք բերված սարք-սարքավորումների հնարավորությունները, կատարված բացառիկ վիրահատությունները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ:

«Մեզ համար կարևոր է, որ մեր երկրի բնակչությունը ստանա որակյալ մասնագիտական խորհրդատվություն, հետագայում` բուժում`  անկախ բնակության վայրից»,- հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից:

Back to top button