ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Անընդհատ մտածում էինք՝ եթե զոհվենք, գոնե մարմինը ամբողջությամբ հասցնեն մեր ծնողներին․ Սարգիս Մարտիրոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է  1997 թվականին Գավառի Հացառատ թաղամասում։ 2003 թվականին ընտանիքով բնակություն են հաստատել Մոսկվայում, որտեղ  էլ ավարտել է դպրոցն ու ընդունվել  Ճարտարագիտական քոլեջ։ 2018-ին վերադարձել է Հայաստան՝ հայոց բանակում  զինվորական պարտքը կատարելու նպատակով։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 21-ին, ծառայել է Արցախի «Մարտունի 3» զորամասում։ Պատերազմի ժամանակ հոկտեմբերի 5-ից տեղափոխվել է Ջրական, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին արկի պայթյունից  ոտքի բեկորային վնասվածք է ստացել։ Տարել է հինգ վիրահատություն։

Այժմ ապրում և աշխատում է  Մոսկվայում։ Պարբերաբար գալիս է Հայաստան՝ Զինվորի տանը վերականգնողակ բուժումը շարունակելու նպատակով։ Պատերազմի չջնջվող պատկերներում Սարգսի հիշողության մեջ իր հասակակից տղայի անշնչացած մարմինն է ու այդ օրերին ամենից շատ տանջող մտքերը։ «Անընդհատ մտածում էինք՝ եթե զոհվենք, գոնե մարմինը ամբողջությամբ հասցնեն մեր ծնողներին»,-պատմում է Սարգիսը։

Back to top button