ԿարևորՀասարակություն

Քննարկվել է հայ-ղազախստանյան միջպետական համագործակցության զարգացման ընթացքը

Ս.թ. օգոստոսի 27-ին կայացել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբեթ Կոնուսպաևի հետ։

Հանդիպմանը կայացել է Հայաստանի և Ղազախստանի առաջնորդների և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ այսօր նշվող 30-ամյակի կապակցությամբ հղած ուղերձների փոխանակում։

Հոբելյանական օրվա համատեքստում քննարկվել է անցած տարիներին հայ-ղազախստանյան միջպետական համագործակցության զարգացման ընթացքը։

Ընդգծվել է համատեղ՝ բարեկամության, հարգանքի և շահերի փոխադարձ հաշվառման, 1999 թվականի սեպտեմբերի 2-ի Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի հիմնարար դրույթներին համապատասխան ոգով երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ հետագա նպատակաուղղված աշխատանքի կարևորությունը։

Back to top button