ԿարևորՀասարակություն

Երթևեկությունը «Բերձորի միջանցք»-ով երկկողմանի բաց է և անվտանգ. Արցախի ՆԳՆ

Արցախի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը «Բերձորի միջանցք»-ով` երկկողմանի բաց է և անվտանգ։

Քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:

Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։

Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկություն։

Back to top button