ԿարևորՀասարակություն

Դիլիջանում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները

Դիլիջան համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները: Դիլիջանի համայնքապետարանից հայտնում են՝ մեկնարկել են Մյասնիկյան փողոցի շուրջ 2500 մ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

«Շինարարական աշխատանքների հետ կապված հնարավոր է ճանապարհի երթևեկելի գոտու անանցանելիություն, ուստի խնդրում ենք հարկ եղած դեպքում Մյասնիկյան փողոցը շրջանցել Հակոբջանյան փողոցով»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Back to top button