ԿարևորՀասարակություն

Ավարտական վկայականների հանձնման արարողություն` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտներին հանդիսավոր արարողությամբ հանձնվել են ավարտական վկայականները։

Միջոցառումը տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական վայրում՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, որը նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պետական այրեր, պրոֆեսորադասախոսական կազմը և այլք։

«Կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները և հարթենք դեպի բարգավաճում տանող ուղիները։

Բարձրագույն կրթության ոլորտում հստակ նախանշել ենք մեր անելիքները, որոնք դյուրին չեն, բայց միասին պետք է հաղթահարենք և կերտենք մեր ապագան»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհավորելով բուհի շրջանավարտներին։

Back to top button