Հայկական հարց

Թուրք բժիշկները հայերին դարձրել էին բժշկական փորձարկումների նյութ․ «Հայկական հարց»

1980-ականներին Ցեղասպանությունն ուսումնասիրող հայ գիտնականները բախվում էին թուրքական ժխտողականությանը և հրեական կողմի հակազդեցությանը։

Նրանց աշխատանքներին խանգարող այդ սառույցը ճեղքվում է հիմնականում ամերիկահայ գիտնականներ Ռիչարդ Հովհաննիսյանի և Վահագն Դադրյանի ջանքերի շնորհիվ։

Ռիչարդ Հովհաննիսյան

Նրանք հասկացել էին, որ կար բաց՝ միասնական քննարկումների ոլորտում։ Կալիֆորնիայի համալսարանում բարձր հեղինակություն ունեցող Ռիչարդ Հովհաննիսյանն առաջինն էր, որ կարողացավ համախմբել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հայ ու օտարազգի գիտնականներին։

Այս նախաձեռնությունը նպաստեց թեմայի վերաբերյալ օտարալեզու հրատարակությունների ավելացմանը։

Վահագն Դադրյան

Վահագն Դադրյանի հոդվածն իր հերթին կարևոր նշանակություն է ունենում համատեղ քննարկումների համար։ Նա գրում է այն մասին, թե ինչպես էին Ցեղասպանության տարիներին թուրք բժիշկները բժշկական փորձարկումների նյութ դարձրել հայերին։ Սրանով զուգահեռներ էր նաև անցկացնում Հայոց ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի միջև։ Թեմային է անդրադառնում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
«Համեմատական ցեղասպանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ։

Back to top button