Էկոսֆերա

Արհեստական ինտելեկտը գնահատել է դեպի Մարս թռիչքի անվտանգությունը․ «Էկոսֆերա»

Տիեզերական բժշկության մասնագետները որոշել են, թե երկար թռիչքը (օրինակ՝ դեպի Մարս առաքելությունը) ինչպես կազդի մարդու օրգանիզմի վրա։

Հետազոտությունն անցկացվել է Ավստրալիայի ազգային համալսարանում։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ մարդկանց առողջության համար հիմնական սպառնալիքը կլինի միկրո ձգողականությունում երկար մնալը։

Նրանց վրա կազդեն նաև արեգակնային ճառագայթումը և տիեզերական աղբյուրները։

Դեպի Մարս ուղևորությունը կտևի մոտ 6-7 ամիս։ Այս ժամանակահատվածում կարող են սկսվել սրտային համակարգի և արյան անոթների կառուցվածքի փոփոխություններ:

Հայտնի է, որ Երկրի վրա ձգողության ուժի շնորհիվ արյունը հասնում է դեպի ստորին վերջույթներ։ Տիեզերքում դա տեղի չի ունենում, սիրտը դառնում է «ծույլ» և հեղուկը մղելու համար այլևս այդքան ջանք չի գործադրում։

Բացի այդ, քանի որ արյունը կուտակվում է մարմնի վերին մասում, ուղեղը հեղուկի ավելցուկի մասին սխալ ազդանշան է ստանում։

Օրգանիզմը սկսում է ազատվել դրանից՝ մարդը ծարավ չի զգում, բայց միևնույն ժամանակ հաճախ է զուգարան գնում։ Արդյունքում՝ տիեզերագնացների մոտ առաջանում է ջրազրկում։

Նոր հետազոտության հեղինակները ստեղծել են մեքենայական ուսուցման ալգորիթմ, որը նմանակում է սրտանոթային համակարգի հիմնական փոփոխությունները երկար թռիչքի ընթացքում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդյունքը բացասական է, բայց ոչ այնքան կործանարար, որքան կարծում են շատ փորձագետներ։

Այսպիսով, տիեզերագնացները կկարողանան շարունակել աշխատել տիեզերքում մի քանի ամիս մնալուց հետո: Այնուամենայնիվ, գիտնականները նշել են, որ արհեստական ինտելեկտը գնահատել է միայն երիտասարդ և առողջ մարդկանց տվյալները։

Ապագայում նրանք նախատեսում են պարզել, թե ինչպես կազդեն թռիչքները տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների վրա։ Այս մոդելն առողջության վրա տարածության ազդեցության մասին ավելի ամբողջական պատկերացում կտա։

Back to top button