ԿարևորՔաղաքական

ԱՀ ԱԺ օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։

Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։

Back to top button