15 րոպեն քիչ է

14 տարեկանում կոնսերվատորիայի ուսանող, 28-ում՝ «Ստալինյան մրցանակի» մրցանակակիր․ «15 րոպեն քիչ է»

-Ռուբի՛կ ջան, հենց ասեմ ով էր, որ 28 տարեկանում ստացավ Սովետական Միության ամենաբարձր՝ «Ստալինյան մրցանակը», միանգամից կիմանաս՝ ում մասին է խոսքը,- սկսում է զրույցը Մարտին Վարդազարյանը։

-Առաջին կարգի,- ժպտում է Ռուբեն Մաթևոսյանն ու շարունակում,- իհարկե իմացա։

1948 թվականին, երբ ընդամենը 28 տարեկան էր, «Հայրենիք» կանտատի համար, որի վերջին հատվածը գրել էր դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանող եղած ժամանակ, պարգևատրվում է «Ստալինյան մրցանակով»։

Առաջին անգամ այս գործը կատարում է ԽՍՀՄ Ռադիոյի երգչախումբը և նվագախումբը՝ 1948 թվականի նոյեմբերին։

Նա 1927 թվականին դառնում է Երևանի կոնսերվատորիայի անդամ, իսկ հետո տասնչորս տարեկանում թույլատրում են ուսանել կոնսերվատորիայի ստուդիայում։ Նա ավարտում է Երևանի կոնսերվատորիան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել տաղանդավոր դաշնակահար ու նույնքան տաղանդավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մասին։

Back to top button