Հատվող եթեր

Հրատարակչություն 0-ից մինչև 100 տարեկան մանուկների համար․ «Հատվող եթեր»

«Արևիկ» հրատարակչությունը հիմնադրումից ի վեր հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարներից է։

Ինքնատիպ ձևավորմամբ, շքեղ պատկերազարդումներով, գունեղ, պայծառ, տպավորիչ, ինտերակտիվ, բազմատեսակ գրքեր, որոնք վայելում են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի հիացմունքն ու սերը, հայտնի և սիրված հեղինակներ, սոցիալ-հոգեբանական, գեղագիտական, գեղարվեստական, կրթական, ժամանցային գրքերի հարուստ ընտրանի, որոնք զարգացնում են երևակայությունը, կրթում ու դառնում ընթերցողի լավագույն բարեկամն ու ուղեկիցը։

Արդեն 35 տարի հրատարակչական ոլորտում է «Արևիկ» հրատարակչությունը, այդ ընթացքում հրատարակված են հազարավոր գրքեր՝ մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն։ Զրույց «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի հետ:

Back to top button