Հայագիտակ

Հայ նկարիչների սերը իմպրեսիոնիզմի հանդեպ․ «Հայագիտակ»

Հայ նկարիչները 19-րդ դարի վերջին ու 20-ի սկզբին հիմնականում կրթություն էին ստանում Ֆրանսիայում կամ Գերմանիայում, որտեղ այդ տարիներին իշխում էր իմպրեսիոնիզմը։

Նկարչություն էր ներխուժել սովորական, հասարակ մարդկային կյանքը։ Իշխում էր ոչ թե գծանկարը, այլ գույների խաղը, նրանց ճշգրիտ խառնուրդը, որի շնորհիվ նոր գուներանգներ, նոր նկարչական ոճեր էին ստեղծվում։

Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են Եղիշե Թադևոսյանի, Սուրենյանցի, ծովանկարիչ Մախոխյանի, Սարյանի և այլոց աշխատանքներ, որոնք կրել են իմպրեսիոնիցմի ազդեցությունը։

Արվեստսբան Հասմիկ Բադալյանն ասում է, որ եթե անգամ այս նկարիչները լիովին չեն տրվել այս ուղղությանը, ապա երկար ժամանակ մնացել են դրա ազդեցության տակ։

Ցուցահանդեսի այցելուները կարող են հատուկ խոշորացույցի միջոցով տեսնել, թե ինչպես է նկարիչը դրել վրձնահարվածը, ստացել այս կամ այն գուներանգը։

Back to top button